Թուրքիայի Բուրսա քաղաքում երկու տարեկան երեխան մահացել է շների հարձակման արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Aksam» թերթը։
Բուրսայում անհայտ հանգամանքներում կորած երկու տարեկան աղջկան գտել են երկու ժամ հետո մարմինը պատառոտված եւ մասերի բաժանված։ Ենթադրվում է, որ աղջնակը դարձել է թափառական շների հարձակման զոհը։
Երեխայի հայրը նշել է, որ իրենց շրջանում թափառական շատ շներ կան եւ ինքը դրանց դեմն առնելու համար դիմել է քաղաքապետին, որը թերացել է իր պարտականությունների մեջ։ Հայրը նաեւ ավելացրել է, որ քաղաքապետի դեմ դատական հայց է ներկայացնելու։


























