2014 թվականին ԱՊՀ նախագահությունը կանցնի Ուկրաինային: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, Մինսկում լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը:

Ուկրաինան պետք է ԱՊՀ-ում նախագահեր 2013-ին, բայց հրաժարվել էր դրանից՝ քանի որ երկիրը նախագահում էր ԵԱՀԿ-ում:

«Ուկրաինան արդեն հայտարարել է, որ ցանկանում է 2014 թվականին նախագահել ԱՊՀ-ում: Ես գիտեմ, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն աշխատում է այդ ուղղությամբ»,-ասել է Լեբեդեւը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա վստահություն է հայտնել, որ ԱՊՀ երկրների մեծ մասը կաջակցի Ուկրաինայի այդ ցանկությանը: «ԱՊՀ գործադիր կոմիտեն կաջակցի Ուկրաինայի բոլոր գերատեսչություններին՝ նախագահությանը պատրաստվելու հարցում»,-հավելել  Լեբեդեւը:
2013 թվականին ԱՊՀ-ն նախագահում է Բելառուսը: