Աֆղանստանում վրացի զինծառայողների երկու կայաններ են փակվել՝  Վրաստանի Զինված ուժերի առաջարկության համապատասխան: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Ըստ նրա՝ առաջին հարձակումից հետո վրացական կողմը հարցրել է ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարությանը, թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկել վրացի զինվորականների անվտանգության համար: Վրաստանի զինված ուժերի առաջարկություններն ամբողջությամբ ընդունվել են: «Դրանց համապատասխան անհրաժեշտ միջոցներ են կիրառվել, եւ սկսվել է մեր ամրապնդման եւ ինժեներական ապահովումը: Մեր պահանջներին համապատասխան փակվել են նաեւ երկու կայաններ, թեեւ հասկանալի պատճառներով ես չեմ կարող անվանել  տեղակայման կոնկրետ վայրերը», – հայտնել է Իրակլի Ալասանիան, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Ըստ նրա տեղեկության՝ 3-4 օր անց պետք է փակվեր նաեւ այն կայանը, որի վրա մի քանի օր առաջ մահապարտ-ահաբեկիչ էր հարձակվել: Սակայն, ցավոք, չէին հասցրել այն փակել: