Քալիֆոռնիայի համալսարանին Հայաստանի եւ հայկական սփյուռքի պատմության մասին գրքեր եւ այլ նյութեր են տրամադրվել` հայկական հնագիտությանն ու էթնոգրաֆիային նվիրված առաջին մշտական հետազոտական ծրագիրն սկսելու համար, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Հավաքածուն` 2 մլն դրամաշնորհի հետ համալսարանին է տրամադրել Զարուհի Սառա Չիթչյանը` հետազոտական ծրագիր կազմելու նպատակով, որն աշխարհի բոլոր գիտնականների համար հիմնական ռեսուրս կհանդիսանա` Հայաստանի մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու համար:
Չիթջյանի նվերը նոր գիտահետազոտական ծրագրերի համար ճանապարհ կբացի, ինչպես նաեւ կծառայի հրապարակային դասախոսությունների եւ խորհրդաժողովների կազմակերպման համար:




























