Վլադիմիր Լենինի հեռագիրը, որով նա հայտնում է Փետրվարյան հետափոխությունից հետո Շվեյցարիայից Ռուսաստան վերադռնալու մասին Լոնդոնի Christie`s աճուրդի տանը աճուրդի ընթացքում վաճառվել է 49 875 ֆունտ ստերլինգով:
Հեռագրի ինքնարժեքը կազմում եղել է 20-30 հազար ֆունտ ստերլինգ: Սակայն աճուրդի ընթացքում նախնական գինը նկատելիորեն աճել է:
Վ. Լենինը հեռագիրն ուղարկել է Բեռնից 1917թ ապրիլի 6-ի առավոտյան: Այն ուղված է եղել ֆրանսիացի սոցիալիստ Արնի Ժիլբոյին: «Վաղը կեսօրին մենք մեկնում ենք Գերմանիա: Պլատտենն ուղեկցում է գնացքը: Խնդրում եմ, շտապ արի: Մենք կփակենք ծախսերը: Քեզ հետ բե՛ր նաեւ Ռոմեն Ռոլանին, եթե նա համաձայն է: Արա՛ ամեն ինչ, որ բերես Նենային կամ Գրաբերին: Ֆոլկսհաուս: Ուլյանով», - ասվում է հեռագրում: Այս մասին հայտնում է «Նովիե Իզվեստիա»-ն:
Ռուսական կայսրությունում Փետրվարյան հեղափոխությունից հետո Վ. Լենինը ծրագրավորում էր Շվեյցարիայից իր վերադարձը: Ֆրից Պլատտենը Գերմանական կայսրության Արտաքին գործերի նախարարության հետ պայմանավորվել է, որպեսզի թույլ տան, որ Լենինի եւ իր կողմանկիցների գնացքն անցնի Գերմանիայի տարածքով: 1917թ ապրիլի 9-ին մի խումբ հեղափոխականներ լքել են Բեռնը: 1 շաբաթ անց Լենինը ժամանել է Պետերբուրգի Ֆինլանդական կայարան:




























