«Միացյալ Աբխազիա» կուսակցությունը հայտարարել է, որ սկզբունքային անհամաձայնություններ ունի երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբի կողմից վարվող քաղաքական կուրսի հետ կապված եւ անցնցում է ընդդիմության շարքերը: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 12-ին, կուսակցության 5-րդ համագումարում, որը տեղի է ունենում Սուխումում:
Համագումարին մասնակցել է 330 պատվիրակ: Նախկին իշխող կուսակցության համագումարը միաձայն կրկին նախագահ է ընտրել Դաուր Տարբային, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ «Միասնական Աբխազիա» կուսակցության հիմնադիրներից մեկը երկրի երկրորդ նախագահ Սերգեյ Բաղապշն է (1949-2011), ով երկիրը նախագահել է 2005 թվականից: Նա մահացել է 63 տարեկանում՝ թոքերի բարդ վիրահատության ժամանակ:
Աբխազիայում գոյություն ունեն նաեւ Կոմունիստական եւ Ժողովրդական կուսակցությունները, նաեւ ընդդիմադիր «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում» կուսակցությունը եւ Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցությունը:




























