Հրաժարական է տվել ԱՄՆ-ի ԿՀՎ-ի պետի տեղակալ Մայքլ Մորելը, նրա փոխարեն նշանակվել է Ավրիլ Հեյնսը, որը նախկինում ԱԱԳ-ում իրավական խորհրդատու է աշխատել, հայտնել են Սպիտակ տանը: 

Մորելը ԿՀՎ-ում աշխատում էր 1980թ.-ից,  իսկ տնօրենի տեղակալի պաշտոնում աշխատել է վերջին երեք տարիներին: 2012թ. նոյեմբերից մինչեւ 2013թ. մարտը՝ Դեյվիդ Պետրեուսի հրաժարականից հետո, նա ժամանակավորապես ստանձնել է ԿՀՎ-ի պետի պարտականությունները, գրում է Associated Press-ը:

Մորելի հրաժարականի պաշտոնական պատճառները չեն հաղորդվում: Մինչդեռ, նրա պաշտոնանկությունը տեղի է ունեցել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիներին հետեւելու մասին տեղեկատվության հրապարակման սկանդալին զուգահեռ:

Մորելը քաղաքացիների մասնավոր կյանքին ԿՀՎ-ի միջամտության իրավունքի ջատագովներից էր։ Նա ընդգծում էր, որ նման գործողությունները հատուկ ծառայություններին հնարավորություն են տալիս օգտակար տեղեկատվություն ստանալ, գրում է lenta.ru-ն: