Հունիսի 12-ին Տյումեն-Օմսկ մայրուղու վրա ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում երեք մարդ է զոհվել, այդ թվում` Պեկին-Փարիզ ռալլիի մասնակից, Մեծ Բրիտանիայի 46-ամյա բնակչուհի:

Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը Սուրգուտի 32-ամյա բնակիչ էր, դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել ռալլի մասնակից Chevrolet 6 Tourer ռետրոավտոմեքենային, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:

Volkswagen-ի վարորդն ու նրա երեք ամսական որդին մահացել են: Երեխայի մայրը ծանր վնասվածքներով հասցվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Chevrolet-ի վարորդը եւս տեղում մահացել է:

Ըստ նախնական վարկածի, Volkswagen-ի վարորդը, հնարավոր է, քնել է ղեկին: