Դուբայում զբոսաշրջուհին կարողացել է հետ ստանալ 70 հազար դոլար պարունակող պայուսակը, որը մոռացել էր հյուրանոցում:
Ոստիկանությունը զանգ է ստացել զբոսաշրջուհուց, որը գտնվում էր Դուբայի օդանավակայանում: Կինը հայտնել է, որ հայտնաբերել է խոշոր գումարի կորուստ, որը, իր իսկ ենթադրությամբ, մոռացել է հյուրանոցում:
Ոստիկանության աշխատակիցներն անհապաղ մեկնել են նշված հյուրանոց եւ պարզել, որ հյուրանոցային համարների մաքրության պատասխանատուները պայուսակը նետել են աղբարկղը, հայտնում է RT-ն:
Ոստիկանների շնորհիվ հետ է կանչվել աղբատար մեքենան, եւ կորած փողերը գտնվել են: Պայուսակը կնոջը հասցվել է հենց օդանավի մուտքի մոտ:




























