Նյու Յորքի երկնաքերերից մեկում փրկել են եկու պատուհան լվացողների այն բանից հետո, ինչ վնասվել է նրանց աշխատանքային հարթակը: 1.5 ժամերի ընթացքում տղամարդիկ 140 մետր բարձրության վրա օգնության էին սպասում:
49-ամյա Սթիվեն Շմիդտը եւ 26-ամյա Սթիվեն Կաբալլոն մնացել են օդում կախ Մանհեթթնի 45 հարկանի երկնաքերի 44-րդ հարկում: Հարթակը ծռվել է եւ V-աձեւ տեսք ստացել, գրում է The New York Daily News-ը:
Փրկարարների գործողությունների ընթացքում Շմիդտն ու Կաբալլոն տագնապի նախանշաններ չեն ցուցաբերել, գրում է NBC-ն:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, Հերսթ-թաուեր երկնաքերում է տեղակայված Hearst Corporation-ի շտաբը, որը միավորում է Cosmopolitan, Esquire, Marie Claire и Harper`s Bazaar պարբերականները:




























