Համաշխարհային բանկը կրկին նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը Եվրոպայում եւ որոշ զարգացող շուկաներում՝ սպասվածից ավելի մեծ անկման պատճառով: Համաշխարհային տնտեսական հեռանկարների մասին զեկույցում բանկը նախազգուշացրել է, որ խոշոր զարգացող տնտեսություններն արդեն  կտրուկ վերելք այլեւս չեն ակնկալում, ինչպես որ եղավ մինչեւ ֆինանսական ճգնաժամը,  եւ նրանք պետք է կառուցողական բարեփոխումներ իրականացնեն:

Բանկը համաշխարհային ՀՆԱ-ի աճը 2013թ. կանխատեսում է 2,2% , որը ցածր է անցյալ (2,3%) եւ դրան նախորդող (2,4%) տարիների կանխատեսումներից: 2014թ. այն կկազմի 3%, 2015 թ.՝3,3%, գրում է  «Վեդոմոստին»:

Սպասվում է աճի տեմպերի նվազում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Չինաստանը:

Համաշխարհային բանկը  նվազեցրել է նաեւ զարգացող այն երկրների կանխատեսումը, որոնք անցյալ տարի տասը տարվա ընթացքում ամենադանդաղ տեմպերով են աճել ՝ մինչեւ 5,1%՝ սկսած հունվարի 5,5% կանխատեսումից: Այդ երկրներում, ըստ բանկի, աճը պետք է աստիճանաբար արագանա մինչեւ  5,6% հաջորդ տարում եւ 5,7%՝  2015թ.: