ԱՄՆ-ում Ֆլորիդայի ոստիկանները ձերբակալել են տղամարդկանց, ովքեր անտառում հալյուցինոգեն են հավաքել: Ընդ որում, տղամարդկանցից մեկի ուսապարկում 30-սանտիմետրանոց կոկորդիլոս է եղել:
Ինչպես գրում է The Huffington Post-ը, թմրամոլներին բռնելով` օրինապահները առգրավել են նրանց իրերը: Պայուսակներում եղել է մարիխուանա եւ հավաքված սնկերը: Առգրավվել է նաեւ փոքրիկ կոկորդիլոսը: Նա բաց է թողնվել մոտակա ջրանցքում, փոխանցում է Vesti.tu-ն:
Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել թմրանյութերի պահպանման եւ տարածման, ինչպես նաեւ բույսերի ոչնչացման համար:




























