Եվրոպական հանձնաժողովը հավանության է արժանացրել գենը փոխված հինգ մթերքների աճեցումը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ հանձնաժողովը կարող է ԵՄ անդամ-երկրներին տրամադրել իրավունք, որպեսզի իրենք ընտրեն՝ ուզո՞ւմ են արդյոք իրենց մոտ աճեցնել գենետիկական կոդը փոխված մշակաբույսեր։
Նշենք, որ այդ մթերքների շարքում են «Մոնսանտո» եգիպտացորենի երեք եւ կարտոֆիլի «Ամֆլորա» տեսակները։
«Ամֆլորան» կարող է գործածվել կենդանիներին կերակրելու եւ արտադրության մեջ, բայց ոչ որպես մարդկանց ուտելիք։
Հայտնի «Friends of the Earth» («Երկրագնդի բարեկամները») հայտարարել է, որ «Ամֆլորա» կարտոֆիլն անտիբիոտիկ գեն ունի, որը կարող է կենսաբանական վնաս հասցնել։
ԵՄ մի շարք երկրներ շարունակում են դեմ հանդես գալ գենը փոխված մշակաբույսերի աճեցմանը՝ հայտարարելով, որ նրանք կարող են վնասել կենսաբանական բազմազանությանը եւ նրանց խաչասերումը սովորական մշակաբույսերի հետ շատ դժվար է։
Այսպես, Իտալիան հայտարարել է, որ համաձայն չէ Եվրոպական հանձնաժողովի որոշման հետ։ Բունդեսթագի, ինչպես նաեւ Գերմանիայի Կանաչների կուսակցության անդամ Մարտին Հաուսլինգը հայտարարել է, որ դա «մարտահրավեր է նետում սպառողների 70 տոկոսին, ովքեր դեմ են հանդես գալիս գենը փոխված մթերքներին»։




























