Անցած շաբաթ Երեւանի բոուլինգ-բիլիարդ «Արենա» ակումբում Հայաստանի ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացվել է ռուսական բիլիարդի միջազգային մրցաշար` Հայաստանի ԱԳ նախարարության եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Վրաստանի դեսպանությունների, ԼՂՀ ներկայացուցչության, ինչպես նաև` ՀՀ ԱԳՆ շուրջ երեսուն դիվանագետներ:
Մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի և Թուրքմենստանի դեսպանները: Մրցաշարի հաղթող է դարձել ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:




























