Որոշ շներ այնքան խելացի եւ հավատարիմ են լինում, որ նրանց վերցնում են գրասենյակային աշխատանքի: Նման բան է տեղի ունեցել Միսթի անունով 9 տարեկան կոլլի շան դեպքում՝: Արդեն 5 տարի շունը հաջողությամբ աշխատում է Burlington Stone լեռնարդյունաբերական ընկերությունում, հաղորդում է In Cumbria-ն:

Ընկերության հաճախորդները սովորել են, որ պատուհանի մոտ պատվերներով փեւաթղթերն ընդունողը ոչ թե մարդ է, այլ կենսուրախ շուն: Կենդանին ընդունում է թղթերը եւ հասցնում ադմինիստրատորին, ով զբաղվում է այդ պատվերներով:

Միսթիին կարելի է վստահել նաեւ կրեդիտ-քարտերը, նա այն ձեզ կվերադարձնի առանց որեւէ քերծվածքի: Իհարկե, հնարավոր է, դրանից հետո դուք ստիպված լինեք թաշկինակով մաքրել այն, հաղորդում է Vesti.ru.-ն:

Շան տեը նշում է, որ Միսթին մտավոր բարձր ունակություններ է դրսեւորում ոչ միայն աշխատանքի վայրում, այլեւ տանը: