Քալիֆորնիայում արագ սննդի ռեստորաններից մեկում այցելուներից մեկը իր սենդվիչի մեջ ածելի է հայտնաբերել: 46-ամյա Իոլանա Օրոզկոն ածելին գտել է Burger King-ի կետերից մեկում:

Կնոջ խոսքով՝ հունիսի 2-ին նա գնացել է իր սիրելի ֆասթֆուդը՝ սնվելու համար, որտեղ էլ տեղի է ունեցել այդ դեպքը:

Շոկի մեջ հայտնված Իոլանան անմիջապես որոշել է գլոբալ պայքար սկսել Burger King-ի դեմ: Նախ նա դիմել է ոստիկանություն: Դեպքից մեկ օր անց ռեստորան են այցելել ոստիկանները: «Ստուգման ընթացքում մենք եւս երեք ածելի ենք հայտնաբերել, որոնք եղել են անմիջապես սննդամթերքի մոտ: Մենք այդ գործը հանձնել ենք  սանիտարական ծառայության աշխատակիցներին»,-հայտարարել է ոստիկանության աշխատակիցը:

Burger King Corporation-ի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ իրենք կգործադրեն բոլոր ջարքերը, մեղավորներին պատժելու ուղղությամբ: