ԱՄՆ-ի Միսուրի նահանգի վարչական կենտրոն Սենտ Լուիս քաղաքի գրասենյակներից մեկում կրակոցների հետեւանքով զոհվել է չորս մարդ։
Զոհվել են 40-55 տարեկան երկու կին եւ երկու տղամարդ։ Սկզբնապես հաղորդագրություն էր ստացվել, որ հանցագործության մասնակցության կասկածանքով ձերբակալվել են մեկ տղամարդ եւ երկու կին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Սակայն ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակողը սպանվածների շարքում է։ Նա ոչ մեծ հիվանդանոցի սեփականատեր էր, որտեղ էլ տեղի էր ունեցել հրաձգությունը, հայտնում է ՆՏՎ-ն։ Զենքը, որից կրակել են, գտնվել է դեպքի վայրում։
Սպանության եւ դրան հետեւած ինքնասպանության դրդապատճառը եղել է գործնական հարաբերությունների հողի վրա ծագած վեճը։ Ոստիկանությանը չի հաջողվել սկանդալի եւ դրան հաջորդած հաշվեհարդարի ականատեսների գտնել, գրում է NEWSru.com-ը։




























