«Թուրքական ավիաուղիների» փոխտնօրեն Ֆարուք Չիզմեջիօղլուն հայտարարել է, որ հունական հայտնի «Մարուսի» բասկետբոլային ակումբի գլխավոր հովանավորը դարձել է Թուրքական ավիաուղիները (THY): Չիմերջիօղլուն նշել է, թե այս քայլը դրական կանդրադառնա Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հաստատվող բարեկամությանը։

Նշենք, որ հունական «Մարուսին» ներկայումս Եվրոպայի առաջնությունում երկրորդն է «Բարսելոնայից» հետո։

Ի դեպ «Թուրքական ավիաուղիները» համաձայնագիր է կնքել նաեւ իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հետ եւ դարձել նրա պաշտոնական փոխադրողը։ Թուրքական ավիաուղիները հովանավորում է նաեւ անգլիական հայտնի Մանչեսթր Յունայթեդ ֆուտբոլային ակումբին։