Բելառուսու հերթական մահվան դատավճիռն է կայացվել: Մահվան է դատապարտվել ուսանողուհու դանակահարած Գոմելի բնակիչը: Մարդասպանը խոստովանել է մեղքը: Միեւնույն ժամանակ նա հնարավորություն ունի բողոքարկելու դատարանի վճիռը:
ԲԵԼՏԱ-ն հայտնում է, որ սպանությունը կատարվել էր անցյալ տարվա սեպտեմբերին: Երիտասարդը ուսանողուհի Նատալյա Եմելյանչիկովային դարանակալել է վերջինիս տան մոտ եւ դաժան հաշվեհարդար տեսել՝ հասցնելով դանակի հարյուրից ավելի հարվածներ: Հաջորդ օրը մարդասպանը ձերբակալվել էր: Նա քննիչներին հայտնել էր, որ նախկինում շփվել էր եղել Նատալյայի հետ, եւ վերջինս իբր վիրավորել էր իրեն:
Վերջին մի քանի օրվա ընթացքում սա Բելառուսում կայացված երկրորդ մահվան դատավճիռն է: Հունիսի 12-ին Գրոդնենի մարզային դատարանը մահապատժի էր դատապարտել մի երիտասարդի, որն անցյալ տարվա ամռանը խանդի հողի վրա սպանել էր իր կնոջը եւ նրա ծանոթին: Վերջինիս մարմինն անդամահատել էր, գլուխը տարել էր իր հետ, իսկ մարմնի մնացած մասերը նետել էր աղբարկղը:
2013թ. սկզբից մինչ օրս Բելառուսում կայացվել է մահվան երեք դատավճիռ: Երրորդը հրապարակվել էր ապրիլին՝ Մոգիլյովի շրջանում: Մահապատժի էին դատապարտել իր խցակցին սպանած մի բանտարկյալի:




























