Վերջին շրջանում Սիրիայի, Իրանի, Իրաքի, Թուրքիայի ու եվրոպական երկրների կողմից PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) դեմ իրականացվող գործողությունների հետեւանքով՝ PKK-ի ներսում առաջացել են ֆինանսական դժվարություններ, գրում է թուրքական Milliyet-ը։

Ըստ թուրքական թերթի՝ Եվրոպայում կրած կորուստների պատճառով՝ PKK-ն բացի անդամավճարների բարձրացումից, սկսել է քուրդ գործարարներին ստիպել ավելի շատ փող վճարել PKK-ին։

Քրդական PKK-ի ղեկավարներից Մուրադ Քարայըլան շտապ հաղորդագրություն է ուղարկել Եվրոպայում PKK-ի պատասխանատուներին, որ վերջին գործողություններից հետո PKK-ի ներսում ֆինանսական խնդիրներ կան։