Նոր Զելանդիայում 12-ամյա դպրոցականը դարձել է երկրում ամենաերիտասարդ հայրը: «NZ Herald» պարբերականի փոխանցմամբ` տղայի առաջնեկին լույս աշխարհ է բերել նրա դասընկերոջ 36-ամյա մայրը:
Դպրոցի տնօրենը լրագրողին ասել է, որ այդ մասին իմացել է մեկ տարի առաջ, երբ տղան դեռ 11 տարեկան էր: Նրան հենց աշակերտն է օգնության խնդրանքով դիմել` ասելով, որ չգիտի, ինչպես ավարտի այդ պատմությունը:Տղան պատմել է, որ այցելել է ընկերոջը, նրա մայրը գարեջուր է հուրասիրել, հետո գաղթակղել է իրեն: Կապը շարունակվել է մի քանի ամիս: Թերթը հայտնում է, որ երխան վերցրել է սոցիալական ծառայությունը:Նշվում է, որ նորզելանդական օրենսդրությունը մեղադրանք չի նախատեսում նման դեպքերի համար: Արդարադատության նախարարը խոստացել է վերանայել օերնսդրությունը:




























