ԱՄՆ-ում օլիմպիական Վանկուվերից վերադարձող MH-60T մակնիշի ուղղաթիռ է վթարվել։
Միջադեպը տեղի է ունեցել Յուտա նահանգի լեռներում՝ Սոլտ-Լեյք-Սիթի քաղաքից շուրջ 80 կմ արեւելք։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Վանկուվերում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգությունն ապահովող երկու ուղղաթիռները ուղեւորվում էին Հյուսիսային Կարոլինա։
Վթարի մասին հայտնել է երկրորդ ուղղաթիռի օդաչուն, ինչից հետո դեպքի վայր փրկարարական ջոկատ է ուղարկվել։
Ավիավթարի արդյունքում տուժել է 5 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, երկուսը՝ ծանր։ Վթարի պատճառները ճշտվում են։



















