Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ, մոդել եւ հաղորդավարուհի Քիմ Քարդաշյանը մայրացել է: Հունիսի 15-ի գիշերը նա դուստր է ունեցել, ժամկետից գրեթե մեկ ամիս շուտ: Երեխան ծնվել է Արեւմտյան Հոլիվուդի Cedars-Sinai բժշկական կենտրոնում, որը մեծ ժողովրդականություն է վայելում աստղերի շրջանում:
Մայրն ու երեխան իրենց լավ են զգում: Աղջնակի հայրը հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն է:
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը սկսեցին հանդիպել անցած գարնանը, իսկ Նոր տարուց հետո հաղորդվեց, որ նրանք երեխա են ունենալու:




























