Նյու Յորքում 88 տարեկանում մահացել է ամերիկացի մուլտիմիլիարդատեր Ջորջ Սորոսի ավագ եղբայրը` Փոլ Սորոսը:Նրա որդին` Փիթերն ասել է, որ հայրը երկար տարիների պայքարել է մի շարք հիվանդությունների` քաղցկեղի, դիաբետի, Պարկիսնոնի հիվանդության դեմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փոլ Սորսը, ինչպես եւ եղբայրը, հայտնի ֆինանսիստ էր եւ նյույորքյան ու ամերիկյան էլիտայի ներկայացուցիչ: Իր կնոջ հետ նա բարեգործական հիմնադրամ էր ստեղծել` ներգաղթյալներին եւ նրանց երեխաներին աջակցելու համար:




























