Բուքմեյքերական գրասենյակները Քիմ Քարդաշյանի դստեր անվան համար խաղադրույքներ են ընդունում: Ավելի վաղ Քիմն ու նրա բոյֆրենդ Քանյե Ուեսթն ասել էին, որ իրենց երեխայի անունը կսկսվի «Ք» տառով: Այսպես, Քիմի մոր անունը Քրիս է, քույրերինը Քլոե, Քորթնի, Քենդել եւ Քայլի: Այս շարքին ավելացավ նաեւ Քանյեն:

«New York Daily News»-ը հաղորդում է, որ իռլանդական բուքմեյքերական  «Paddy Power» գրասենյակը սահմանել է հետեւյալ գործակիցները. Քեյ անվան համար` 20/1, Քիմի համար`  8/1, Քրիսի համար` 20/1: Մյուս անունները, ինչպես Միան եւ Լարան ունեն 33/1 հավանականություն:

Ամենապոպուլյարն են համարվում Քրիսթեն եւ Քեյսի անունները:

Հիշեցնենք, որ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հունիսի 15-ին դուստր է ունեցել: