Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսին Ֆիլիպին վիրահատությունից հետո դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Նորին թագավորական մեծություն Էդինբուրգի դուքսը լքել է հիվանդանոցը հունիսի 17-ի առավոտյան: Նրա ինքնազգացողությունը լավ է: Ըստ բժիշկների`  դուքսը հետվիրահատական վերականգնումը կշարունակի տանը, գրում է utro.ru-ն:

Ավելի վաղ բժիշկները նշել էին, որ վիրահատությունը հաջող է անցել, իսկ վերականգնողական գործընթացը` արագ: Հունիսի 10-ին արքայազնը դարձել է 92 տարեկան, նա մի քանի օր անցկացրել է  Էդինբուրգի հիվանդանոցում՝ միզապարկի բորբոքման պատճառով, սակայն լրատվամիջոցներն ընդգծում են, որ այդ տարիքում նա բավական ամուր առողջություն ունի: