2028 թվականին Հնդկաստանը բնակչության թվով կհասնի Չինաստանին, որից հետո Չինաստանի բնակչությունը կսկսի պակասել, իսկ Հնդիկաստանինը կաճի մինչեւ 2050 թվականը:
Հնդկաստանն ու Չինաստանը 2028 թվականին բնակչության թվով կհասնեն 1,45 մլրդ-ի մարդու՝ յուրաքանչյուր երկրում: Նման կանխատեսում է ներկայացրել ՄԱԿ-ը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
ՄԱԿ-ի գնահատականներով՝ ողջ երկրագնդի բնակչությունը, որը հիմա 7,2 մլրդ է, 2050 թվականին կհասնի 9,6 մլրդ-ի: Այսպիսով, աշխարհում բնակվող մարդկանց թվի աճն ավելի արագ տեմպերով կընթանա, քան կարծում էին ավելի վաղ:
Բնակչության հավելաճը հիմնականում կապահովեն զարգաղոց երկրները, հատկապես Աֆրիկայի երկրները: Այսպես, աշխարհի ամենահետամնաց 49 երկրներում, որոնց բնակչությունն այս տարի կազմում է մոտ 900 մլն մարդ, 2050 թվականին բնակչությունը մոտ կրկնակի կաճի, հասնելով 1,8 մլրդ-ի, այն դեպքում, երբ զարգացած երկրների բնակչության թիվը փաստացի չի փոփոխվի:
Չինաստանում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում նկատվում է մեկ կնոջն ընկնող երեխանի թվի կտրուկ անկում: Միաժամանակ, Նիգերիայում, Նիգերում, Եթովպիայում եւ Ուգանդայում ծնելիության մակարդկաը բարձր է մնում:



























