Ղազախստանի Մանգիստաուսկի շրջանի ճանապարհային ոստիկանությունը ձիերի եւ ուղտերի տերերին առաջարկել է կենդանիների համար լուսարձակներ կիրառել: Ոստիկանների կարծիքով` դա կնպաստի խուսափելու կենդանիների մասնակցությամբ ճանապարհային վթարներից:
Այս նախաձեռնության իրականացմանը ձեռնամուխ լինելով` տեսուչներն իրենք են սկսել բաժանել լուսարձակ ժապավեններ: Դրանք թանկարժեք չեն: Հնարավոր է դրանք կապել կենդանու պարանոցին կամ պոչին: Գիշերը 300-350 մ հեռավորությունից հնարավոր է տարբերել նման ժապավեններով կենդանիներին, գրում է «Lenta.Ru-ն»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ղազախստանում ուղտերի եւ ձիերի պատճառով հաճախակի են տրանսպորտային պատահարները: Նախորդ տարվա ընթացքում գրանցվել է նմանատիպ 25 դեպք, ընդ որում, մահացել է 6 մարդ, եւս 20 վնասվածքներ է ստացել:
Ղազախստանում հաճախակի են ձիերի եւ ուղտերի պատճառով տեղի ունեցող վթարները: Միայն նախորդ տարվա ընթացքում գրանցվել է նմանատիպ 25 դեպք, ինչի արդյունքում զոհվել է 6 մարդ, եւս 20 վնասվածքներ է ստացել:
Ավելի վաղ նման նախաձեռնություն իրականացվել է Սաուդյան Արաբիայում` կապված համանման խնդրի հետ:




























