BBC-ի նախկին հաղորդավար եւ մարզական ռադիոմեկնաբան Սթյուարթ Հոլին դատապարտել են 15 ամսվա ազատազրկման` սեռական բնույթի հանցագործության համար: 83-ամյա տղամարդը խոստովանել է 14 դրվագներով իր մեղքերը, որոնք գործել է 1967-1987-ական թվականներին
The Guardian-ին վկայակոչելով ` gazeta.ru-ն գրում է, որ Սթյուարթ Հոլի նկատմամբ քննությունը սկսվել էր BBC-ի այլ հայտնի հաղորդավար Ջիմի Սեւիլի նմանատիպ բնույթի հանցագործությունների հրապարակումից հետո: Սքոթլենդ Յարդը Սեւիլի գործողություններից հարյուրավոր տուժածների է հայտնաբերել: Սեւիլն այդպես էլ անպատիժ էր մնացել: Հեռուստահաղորդավարը վախճանվել էր 2011թ.` 84 տարեկանում:




























