Տարեց մարդիկ պետք է խստորեն կանոնակարգեն իրենց սննդակարգը եւ օրական 2 հազար կալորիայից ավելի սնունդ չօգտագործեն: Այդ կանոնին չհետեւելը հանգեցնում է անխուսափելի խնդիրների հիշողության հետ կապված, համարում են ամերիկացի գիտնականները:

Վերջին հետազոտությունների տվյալների համաձայն՝ օրական 2100-6000 կալորիայի օգտագործումը կարող է հիշողության լուրջ խնդիրների պատճառ դառնալ, ընդ որում հենց տարեց մարդկանց մոտ: ԱՄՆ-ում հետազոտություն է անցկացվել, որին մասնակցել է 70-89 տարեկան ավելի քան հազար կամավոր: Նրանց բաժանել են երեք խմբի: Առաջին խմբի անդմաները օրական օգտագործել են 600-1526 կալորիա սնունդ, երկրորդ խմբի անդմաները՝ 1526-21043 կալորիա սնունդ, իսկ երրորդ խմբի անդամները՝ 2143-6000 կալորիա սնունդ: Պարզվել է, որ երրորդ խմբի մարդկանց մոտ հիշողության կորստի ռիսկը երկու անգամ մեծ է եղել: