Ճապոնիայում նորապսակներն իրենց համար 3D տիկնիկներ են պատվիրում, որոնք հենց իրենց փոքր կրկնօրինակներն են, որոնք պատրաստվում են օրիգինալից՝ հարսանիքի օրը:
Կրկնօրինակները պատրաստվում են Տոկիոյի կլոնավորման գործարանում: Բարձր տեխնոլոգիական գործընթացում օգտագործվում են մի քանի թվային SLR ֆոտոխցիկներ, որոնք լուսանկարում են մարդւ գլուխը տարբեր անկյուններից, իսկ հետո այդ ամենն ուղարկվում է հատուկ 3D տպիչին:
Գիպսի շերտերի ու տպիչի թանաքի օգնությամբ պատրաստվում են իրականին շատ նման 3D քանդակներ, որոնց արժեքը հասնում է 1,5 հազար դոլարի, հաղորդում է Trud.ru-ն:




























