Անգլերենի օքսֆորդյան բառարանը կազմողները նոր հրատարակության մեջ ներառել են «tweet» բառը (իմաստը՝ «թվիթ»): Այս մասին ասվում է Ջոն Սիմփսոնի բառարանի գլխավոր խմբագրի պաշտոնական հայտարարությունում:

Ինչպես նշել է Սիմփսոնը, «tweet» բառի ներառումը «առնվազն խախտում է օքսֆորդյան բառարանը կազմողների մեկ կանոն, ըստ որի բառը պետք է առնվազն 10 տարի շրջանառության մեջ լինի բառարանում ընդգրկելու համար»:

«Սակայն այդ բառը, ըստ ամենայնի, շրջանցել է կանոնը»,-հավելել է Սիմփսոնը: Բացի այդ, Օքսֆորդի բառարանում են  հայտնվել «follow» («բաժանորդագրվել» նշանակությամբ), «follower» («բաժանորդ») и «redirect» («վերաահասցեագրում»):

Ընդհանուր առմամբ, բառարանում 1200 նոր հոդված է ավելացել, գրում է Lenta.ru-ն:

«To tweet» բայը բառարանումմի քանի սահմանում ունի՝ «գրառում անել Twitter-ում», «պարբերաբար գրառում անել Twitter-ում», «Twitter-ում որեւէ տեղեկատվություն տեղադրել կամ հաղորդագրություն ուղարկել»: