Մանհեթենի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել դատավճիռը, որը կայացվել է 89-ամյա միլիոնատեր Էնթոնի Մարշալի գործով, որին ավելի վաղ մեղավոր էին ճանաչել իր մորից` Բրուք Ասթորից միլլիոն դոլար գողանալու համար: Տարեց տղամարդը կարող է դատապարտվել 1-3 տարի:

Ասթորը, ով բարեգործությամբ էր զբաղվում, մահացել է 2007թ` 105 տարեկան հասակում: Դեռեւս մոր կենդանության օրոք Մարշալը, օգտվելով նրա հիվանդությունից, գողացել է նրա ունեցվածքի մի մասը` 200 մլն դոլար:

Մարշալլի դատապաշտպանի խոսքով նա տառապում է սրտի հիվանդությամբ եւ գամված է անվասայլակին, եւ դաժան կլիներ որպես պատիժ նրա հանդեպ կիրառել կալանք, փոխանցում է «Վեստի.Ռու-ն»:

Մարշալլի գործով որպես վկաներ հանդես են եկել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, հեռուստալրագրող Բարբարա Ուոլտերսը: