Հունիսի 17-ի գիշերը FEMEN-ի նեկայացուցիչները ակցիա են կազմակերպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, ով Կիեւ է ժամանել, հաղորդվում է կազմակերպության կայքում:

Ակտիվստուհիները եկել են Լիպսկայա փողոց` հույս ունենալով արթնացնել մոտակայքում գիշերող բելառուս հյուրին: Ակցիայի մասնակիցները գրեթե ամբողջությամբ մերկ էին, գրում է «Ուկրաինսկոե ֆոտո»-ն:

FEMEN-ը ակցիան բնորոշում է, որպես «բելառուս բռնակալի գիշերային շրջափակում»: Սակայն Լուկաշենկոյի բնակավայր ակտիվիստուհիներին չի հաջողվել հասնել: Նրանց բոլորին ոստիկանությունը ձերբակալել է:

Շաժման տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ակտիվիստուհիները Լիպսկայա էին գնում «գոչյուններով եւ կրակով» իր որջից հանելու «անասուն, խավարամիտ եւ արնախում Լուկաշենկոյին»:

«FEMEN-ը աշխարհին բռնակալների դեմ հոգեբանական պայքարի կոչ է անում: Հետապնդեք արնախումներին թե գիշերը, թե ցերեկը եւ նրանց քնելու ու հանգստանալու ժամանակ մի տվեք»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Բելառուսի նախագահը հունիսի 17-ին Ուկրաինա է ժամանաել երկօրյա պաշտոնական այցով: