«Մի փոքր դժվար է հավատալ, որ Միացյալ Նահանգները կզոհի իր կենսական աշխարհաքաղաքական շահերը հայերի Ցեղասպանության ճանաչման համար»,- մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այսօր ԱՄՆ կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հավանականությանը, նշեց ՀԱԿ-ի առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
«Իմ կարծիքով, դա տեղի չի ունենա: Բացի այդ, մենք միշտ ասել ենք, թե կողմ ենք, որ Ցեղասպանության հարցը չընդգրկվի ՀՀ արտաքին քաղաքականության օրկարգում, որովհետեւ այդ խնդիրը այլ տերությունների կողմից օգտագործվում է որպես գործիք: Մենք դա նաեւ ոչ բարոյական ենք համարում»,-ընդգծեց Ա. Մուսինյանը:
Նրա խոսքով, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգ է առել այն պահից, երբ Սերժ Սարգսյանը համաձայնել է ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որով կասկածի տակ է դրել Ցեղասպանության փաստը:
Հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը նույնպես բողոքի ցույցեր կանի, եթե ԱՄՆ կոնգրեսը չընդունի Ցեղասպանությունը, Ա. Մուսինյանը պտասխանեց. «Ցույց պետք է անել այն իշխանության դեմ, որը Ցեղասպանության հարցը տարել նվիրել է Թուրքիային»:



























