Ամերիկյան Ֆլորիդա նահանգում 19-ամյա տղան սանձահարել է կետաշնաձկանը: Տեսնելով, որ գիշատիչը կատերի կողքին է` նա երկար չի մտածել, ցատկել է ջուրն ու բոլորի աչքի առաջ բռնել նրա լողաթեւը:
Քրիս Քրայսի խոսքով` նա գնացել է այդ ցնցող քայլին, քանի որ «կյանքում նման հնարավորության այլեւս կարող է չլինել»: Ընդհանուր առմամբ, էքստրեմալ զվարճանքը տեւել է մոտ 10 վայրկյան, գրում է ABC News-ը:
Ծովային կենսաբանները քննադատել են Ֆլորիդայի բնակչին նման թեթեւամիտ արարքի համար` ասելով, որ դա կարող էր վնասել շնաձկանը:
Ինչպես գրում է «Վեստի.Ռու-ն», կետաշնաձուկը, չնայած անվանման` իր տեսակի ամենախաղաղ ներկայացուցիչներից է: Թեեւ իր մեծ չափսերին` այն գրեթե անվտանգ է մարդկանց համար:



























