Ամերիկացի եւ սինգապուրցի հետազոտողները պարզել են, որ հայերնակիցների հետ զրուցելիս մարդիկ սկսում են վատ խոսել օտար լեզուներով: Թեեւ գիտափորձի մասնակիցներին թվում է, թե իրենք լավ են խոսում: Ուսումնասիրության մանրամասները ներկայացվել են «Proceedings of the National Academy of Sciences» ամասգրում:
Գիտնականները տեսաչաթ են կազմակերպել: Զրուցակիցներից մեկն ընտրվել է եվրոպացու, մյուսը` օտարերկրացու, օրինակ, չինացու արտաքինով: Ձայնագրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ «չինացիների» հետ մասնակացների անգլերենը սկսվել է վատանալ: Մարդիկ սկսել են խոսել ավելի դանդաղ եւ ավելի են խճճել բառերը: Հետազոտողներն ընդգծում են, որ փորձի մասնակիցներն իրենց ավելի վստահ են զգացել հայրենակիցների հետ զրուցելիս, ինչը, ըստ օբյեկտիվ տվյալների, ինքնախաբեություն է:




























