Բրիտանացի պատգամավոր Նայջել Էվանսին կասկածում են տղամարդկանց սերիական բռնաբարության մեջ: Ավելի վաղ նրան մեղադրել էին երկու հանցագործությունների մեջ: Այժմ դրանց թիվը գրեթե կրկնակի անգամ ավելացել է:

55-ամյա Էվանսին տեղափոխել են Փրեսթոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան երեք նոր մեղադրանք են ներկայացրել` կապված բռնաբարության հետ, գրում է NEWSru.com-ը` վկայակոչելով Sky News-ը:

Հիշեցնենք, որ Էվանսի անվան շուրջ սկանդալը տարածվել էր մայիսի 4-ին: Այն ժամանակ բարձրաստիճան քաղաքական գործչին մեղադրել էին 2 20-ամյա տղամարդկանց նկատմամբ բռնի սեռական գործողությունների մեջ:

Բրիտանացի պատգամավորին ձերբակալել են տղամարդու բռնաբարության համար

Կոնսերվատիվ կուսակցության հայտնի անդամ Նայջել Էվանսը մինչեւ հունիսի 19-ը տնային կալանքի տակ է: Էվանսն իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները հերքում է: «Այդ մեղադրանքները հնչեցրել են այն մարդիկ, ովքեր լավ գիտեն միմյանց եւ որոնց, մինչեւ երեկ, ես իմ ընկերներն էի համարում»,-ասել է քաղաքական գործիչը, ով չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: