Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Համայնքների պալատի փոխխոսնակ Նայջել Էվանսին: 55-ամյա Էվանսը կասկածվում է մի տղամարդու բռնաբարության եւ եւս մեկի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Տուժանները 20-30 տարեկան են:
Ոստիկանական տեղամասում Էվանսին հարցաքննելուց հետո նրան գրավի դիմաց բաց են թողել մինչեւ հունիսի 19-ը: Պատգամավորի ձերբակալության մասին տեղեկացրել են Համայնքների պալատի խոսնակին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետին:
Բրիտանական մամուլը քաղաքական գործչի ձերբակալությունն արդեն որակել է բարձրաստիճան անձանց վերաբերող ամենաաղմկոտ սկանդալներից մեկը: Նշվում է, որ Էվանսն իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հայտարարել էր 2010թ-ին:




























