Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևին դատապարտել են 14 տարվա ազատազրկման՝ պետության դեմ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սակայն, հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը, դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել։

Համապատասխան դատավճիռը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը կայացրել է 2026 թվականի հոկտեմբերի 22-ին։ Մեհթիևը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք նախատեսում են պատասխանատվություն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման, պետական դավաճանության, իշխանությունը բռնությամբ զավթելու կամ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու, ինչպես նաև խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Ըստ դատարանի որոշման՝ հաշվի առնելով Մեհթիևի տարիքն ու առկա հիվանդությունները՝ նրա նկատմամբ նշանակված 14 տարվա ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել՝ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա։

Բացի դրանից, դատարանը որոշել է Մեհթիևին պետական պարգևներից զրկելու հարցը քննարկելու հարց ներկայացնել։ Նրա գույքը նույնպես ենթակա է հատուկ բռնագրավման՝ հօգուտ պետության։