Հայաստանի կառավարությունը մարտի 4-ին կայացած նիստում հաստատել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010թ. ծրագիրը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը հաստատել է փառատոնի իրականացման միջոցառումների ցանկը, «Ուսուցողական եւ տեղեկատվական կայքերի մշակման եւ սպասարկման ծառայություններ» ծրագիրը, որի իրականացումը միտված է սփյուռքահայության ազգային, լեզվամշակութային ինքնության պահպանմանը, հայ նոր սերնդի ազգային նկարագրի ձեւավորմանը։