Չափահասների միջեւ ցանկացած կամավոր սեռական հարաբերություն, անգամ առանց ամուսնության գրանցման, նշանակում է, որ նրանք ամուսիններ են դարձել: Նման անսպասելի դատավճիռ է  կայացրել հունիսի 18-ին Մադրասի Գերագույն դատարանը` քննելով տեղաբնակ կնոջ հայցը, ով ալիմենտ էր պահանջում արտաամուսնական երեխայի համար: Դատարանը որոշել է, որ ընտանիքի ստեղծման համար բավարար է «փոխհամաձայնությամբ սեքսը»: Այս «հեղափոխությունը» միաժամանակ պարադոքսային է, քանի որ Հնդկաստանի ժողովուրդը չի խրախուսում սեռական կապը մինչեւ ամուսնությունը:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ «օրինական իրավունքները, որոնք կիրառվում են ամուսնացած զույգերի դեպքում, կկիրառվեն նաեւ մշտական սեռական հարաբերություններ ունեցող չամուսնացած զույգերի համար եւս»,-հաղորդում է «Իզվեստիան»: