Եվրամիությունը Վրաստանում իր դիտորդների մանդատի 12 ամսով երկարաձգման որոշում է կայացրել, այսինքն՝ մինչեւ 2010 թ-ի սեպտեմբերի 14-ը։
Եվրոպական դիտորդների առաքելությունը սկսվել է 2008 թ-ի հոկտեմբերի 1-ից՝ Վրաստանի եւ Հարավային Օսիայի իրավիճակի կարգավորման Մեդվեդեւ-Սարկոզի ծրագրի շրջանակներում։ Նրա կազմում են 225 դիտորդներ, որոնք վերահսկում են 2008 թ-ի օգոստոսի 12-ին եւ սեպտեմբերի 8-ին ձեռք բեած համաձայնության ընթացքը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիության երկրները կրկին հորդորում են կողմերին, որ վերջիններս հետամուտ լինեն ձեռքբերած համաձայնության իրագործմանը, այդ թվում՝ զինուժի հետ կանչումը մինչ 2009 թ-ի օգոստոսյան ռազմական գործողությունների դիրքերը։ Եվրամիության երկրները մտադիր են նաեւ հասնել նրան, որ իրենց դիտորդները մուտք ունենան Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքներ։ Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործող մանդատը կավարտվի 2009 թ-ի սեպտեմբերին։




























