Հայաստանում 2010թ. հունվարի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 255 ճանապարհատրանսպորտային պատահար:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների հետեւանքով զոհվել է 35 եւ մարմնական վնասվածք ստացել՝ 345 քաղաքացի։

Նշենք, որ 2009թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 247 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 45, մարմնական վնասվածք ստացել՝ 332 քաղաքացի։