Ասվածաբանների հանձնաժողովը հաստատել է Հովհաննես Պողոս II պապի կատարած եւս մեկ հրաշագործությունը, հայտնում է Վատիկանը: Այս փաստը վերացնում է նրան սրբերի շարքը դասելու գլխավոր խոչընդոտը. Հռոմեա-կաթոլիկ ավանդույթի համաձայն՝ մեռած քարոզչին սրբացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կյանքի օրոք վերջինս պաշտոնական փաստաթղթերով ամրագրված չորս հրաշք գործած լինի:

Հովհաննես Պողոս II պապի մահից մի քանի շաբաթ անց 2005թ. նոր՝ Բենեդիկտոս XVI պապը ընթացք տվեց նրա սրբացման գործընթացին, գրում է «Ինտերֆաքսը»:

2011թ.  Հովհաննես Պողոս II պապը դասվել էր օրհնյալների շարքը, որը նախորդում է սրբերի շարքին:

Պապին սրբերի շարքը դասելու գործը կուղարկվի կարդինալների հանձնաժողով, հետո կներկայացվի ներկայիս պապ Ֆրանցիսկոսի հաստատմանը: