Հունիսի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանությունում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն է կատարվել Գորիսի բնակիչ, 45-ամյա Կամո Ղ.-ի տանը, կից շինություններում եւ «Լաստի սար» կոչվող տարածքի հետնամասում գտնվող, նրան պատկանող անասնագոմում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անասնագոմին կից կայանած, Կամո Ղ.-ին պատկանող չշահագործվող «ԵրԱԶ» ավտոմեքենայի թափքում գտնվող անկողնու տակդիրի տակից հայտնաբերվել եւ առգրավվել է 7.62 մմ տրամաչափի 56 փամփուշտ:
Նույն օրը, նույն դատարանի որոշմամբ եւ նույն քրեական գործի շրջանակներում՝ խուզարկություն է կատարվել նաեւ Քարահունջ գյուղի բնակիչ, 39-ամյա Ռադիկ Մ.-ի տանը կից շինություններում եւ Գորիս-Երեւան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող, Քարահունջ համայնքին պատկանող, վերջինիս կողմից օգտագործվող անասնագոմում:
Խուզարկությամբ տան ննջասենյակի մահճակալից հայտնաբերել եւ առգրավվել է «Իժ 18 ԵՄ», «ԻԺ 18 Մ» եւ «ՏՕԶ 8Մ» որսորդական ակոսափող 3 հրացան, իսկ տան ձեղնահարկի փայտե հենասյան մոտից՝ «Ամոնալ» պայթուցիկին նմանվող նյութ եւ 5,5 մ երկարությամբ բիկֆուրդյան քուղ:
Կամո Ղ.-ն եւ Ռադիկ Մ.-ն հրավիրվել են ոստիկանության Գորիսի բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:




























