Փախստականների միջազգային օրը նշվում է հունիսի 20-ին: Բազմաթիվ տարիների ընթացքում շատ երկրներ եւ տարածաշրջաններ նշել են իրենց կողմից սահմանված փախստականների օրը: Ամենահայտնին Աֆրիկյան փախստականների օրն է, որը հունիսի 20-ին նշվում է մի քանի երկրներում:
2001թ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հատուկ բանաձեւ է ընդունել, որի համաձայն սահմանվել է փախստականների միջազգային օրը: Աֆրիկյան միասնության կազմակերպությունը համաձայնել է, որպեսզի Փախստականների միջազգային օրը նշվի հունիսի 20-ին, ինչպես որ Աֆրիկյան փախստականների օրը:
Պատասխանատվություն կրելով փախստականների համար` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը սահմանել է փախստականների հարցերով Գերագույն կոմիսարի վարչությունը, որն իր գործունեությունը սկսել է 1951թ հունվարի 1-ից: Կառույցի հիմնական գործառույթը միջազգային պաշտպանության տրամադրումն է:
Վարչության տվյալների համաձայն` 2012-ին բռնության տեղահանված մարդկանց թիվն աշխարհում կազմել է 43 մլն: Աշխարհում փախստականների թիվը կազմում է 15-16 միլիոն, իսկ ապաստան փնտրողների թիվը` մոտ 1 միլիոն




























