Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնող՝ Հայող ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը տագնապ է առաջացրել միջազգային բորսաներում։
Միջազգային բորսաների վերլուծաբանները նշում են, որ Եվրոպայում առկա ֆինանսական դժվարությունների մասին հայտարարված զեկույցներին գումարվել է Վաշինգտոնում քննարկվելիք հայկական նախագծի հետ կապված անհանգստությունը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքական «Մեկսա» ներդրումային ընկերությունը եւս հայտնել է, որ շուկայում առկա է լուրջ լարվածություն։
Bloomberg լրատվական գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ում հայկական օրինագծի հետ կապված իրադարձություններին անհանգստությամբ հետեւում են Արեւելյան Եվրոպայի բորսաները եւ հիշեցնում, որ Թուրքիայի վարչապետը զուշացրել է, թե օրինագծի ընդունման դեպքում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կխզվեն։



























