Մարտի վերջին Վրաստան կհասնի «խոզի գրիպի» դեմ պատվաստուկը:

Ինչպես հաղորդել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի համաճարակային ստուգման ծառայության ղեկավար Խաթունա Զախաշվիլին, առաջին փուլում Վրաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից կստանա 150 հազար միավոր պատվաստուկ:

Դրանք նախատեսված են լինելու ռիսկային խմբերի համար՝ բժիշկների ու ծանր հիվանդների համար:

Զախաշվիլիի խոսքով՝ վերջին օրերին նոր դեպքերը կտրուկ կրճատվել են, եւ միայն եզակի երեւույթներ են նկատվում:

Վրաստանում գրանցվել է խոզի գրիպի 1286 դեպք, որոնցից 33-ը՝ մահացու ելքով: