Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակիչ Ս. Վանյանը տնամերձ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս զինամթերք է հայտնաբերել:

ԼՂՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (1 միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ):

Հունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Օրբելի 1 տան մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել:

Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկ նռնակ եւ մեկ ինքնաձիգի պահունակ) վնասազերծել են: